Ներքին 1 տարի առաջ - 13:42 22-05-2025

Փաշազադեն հանդես է եկել հերթական հայատյաց ելույթով. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Բա չիմացա՞ք։ Պարզվում է՝ Ալիևի երեկվա ելույթից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակը ավագանու նիստ է հրավիրել, որին մասնակցել են Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ավագանու անդամներ, կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի ներկայացուցիչներ և պատգամավորներ։ Իսկ նիստի ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։

«Քրիստոնեության պատմության մասին կեղծ փաստարկներով որպես առանձին համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ ներկայացող հայկական կրոնական կենտրոնի միակ նպատակն էր աջակցել «Մեծ Հայաստանի» մասին հիվանդ հայկական ֆանտազիայի իրագործմանը։ Մենք բախվում ենք մի մտածելակերպի, որը Էջմիածինն ու Կիլիկիան իրենց կրոնական կենտրոններով հազարավոր խարդախությունների միջոցով յուրացնում է այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, աշխարհին տարածում է ստերով, զրպարտություններով և վիրավորանքներով լի կոչեր, ինչը հեռու է քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության և խաղաղ հարևանության դրույթներից, անընդհատ խթանում է անհամաձայնությունն ու թշնամանք, և կոչ է անում ռևանշիզմի ու բախման՝ իր հիվանդ երևակայության համար․․․»,-ասել է Փաշազադեն՝ ի ցույց դնելով իր բացառիկ հակաքրիստոնեական էությունը ու հանդես գալով հերթական հայատյաց ելույթով։

Ավելին, նիստի ժամանակ «պատմական» որոշում են կայացրել՝ «վերականգնելու Երևանի qazı–ը (Հոգևորական, շարիաթի դատավոր, որը քննում է մուսուլմանների շրջանում կրոնական դատարանների գործերը) իրավունքները», ոմն Բախթիյար Նաջաֆով էլ նշանակվել է այդ պաշտոնում։

Ըստ իս այս ամենին պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական թե՛ մեր Հայ Առաքելական եկեղեցու և թե՛ ԱԳՆ-ի կողմից։ Ինչքա՞ն կարելի է անտարբեր ու լուռ հետևել հակաքրիստոնեական, միջկրոնական, միջէթնիկ ատելություն հրահրող, ՀՀ-ի նկատմամբ տարածքային զավթողական ծրագրեր ի ցույց դնող Ադրբեջանի գործունեությանը»:

Ամենից շատ դիտված

17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է

Ձեզ գուցե հետաքրքրի