Մամուլ 1 տարի առաջ - 07:43 22-05-2025

Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դվին» հյուրանոցային համալիրի կրակոցների դեպքը բացահայտված չէ։ Աղմկահարույց կրակոցից 1,5 ամիս անց չի/չեն հայտնաբերվել անձը կամ անձինք, ովքեր կրակեցին Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» հյուրանոցի կոնկրետ ապակիներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, դեռեւս անհայտ տեսակի զենքից կրակել եւ վնասել էին Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքով որեւէ նորություն չկա՝ չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ:

Ո՞վ կամ ինչո՞ւ կրակոցներ արձակեց «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանների ուղղությամբ. հյուրանոցից հրաժարվում են խոսել դեպքի մասին, իսկ ահա իրավապահները փնտրում են կրակողին:

Փաստ է մեկ բան՝ աղմկահարույց կրակոցներից անցել է 1,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ ինչու են կրակել։ Արդյոք վարձու մարդասպա՞ն է գործել, թե՞ ոչ, կամ միգուցե կրակոցները պատահականություն են կամ կոնկրետ անձի՞ էին ուղղված: Չի բացառվում, որ, միգուցե, կրակողը «հեղինակություն» է, եւ որ իրավապահները դեպքին ընթացք չեն տալիս կոնկրետ անձանց փրկելու համար, կամ գուցե կրակոցներով փորձել են «բան հասկացնել» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանին։ ArmLur.am-ի հետաքննությունը շարունակվում է:

Հավելենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, կրակոցից տուժածներ չկան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում