Ներքին 1 տարի առաջ - 22:56 21-05-2025

Քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ազատ կարձակվի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։

«Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվեց»,- գրել է Պետրոսյանը։

Կարոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը, 500 հազար դրամ գրավը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնավարման կասեցումը։

Պաշտպանը հույս է հայտնել, որ շուտով կդադարեցվի նաև քրեական հետապնդումը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի