Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:16 21-05-2025

«Արևմտյան Ադրբեջանում»՝ Հայաստանի տարածքում, իրականացրել են ադրբեջանցիների էթնիկ զտում. հատված՝ Ալիևի ուղերձից

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և ամբողջական էթնիկ զտում։ Այսպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի դավաճանական աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը․․․»։ Սա հատված է Ալիևի ուղերձից, որը նա հղել է Թուրքիայում անցկացվող «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» վերնագրով միջազգային կոչվող համաժողովի մասնակիցներին։

Որևէ նորություն չկա Ալիևի ելույթի մեջ, նա ուղղակի հերթական անգամ հիշեցնում է իր զավթողական ու ծավալապաշտական ծրագրերի մասին։ Շատ պարզ ու ուղիղ է դա անում։ «Արևմտյան Ադրբեջան»-ը դա Ադրբեջանի պետության ղեկավարի կողմից 2022 թվականի դեկտեմբերից Արցախի հարցի «փակմանն» ի պատասխան շրջանառության մեջ դրված քաղաքական ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ է։ Սա անթաքույց փաստ է, այն արդեն տեղ է գտել դպրոցական հանրակրթական դասագրքերում, ինչի մասին ինքս շարունակ խոսում եմ։ Սրան ի պատասխան պետք է ոչ թե լռել կամ չնկատելու տալ, ինչպես անում է ՀՀ իշխանությունը, այլ հնչեցնել քաղաքական հստակ գնահատական ու աշխատել այս թեզը դիվանագիտական ու քաղաքական առումով Ալիևի համար գլխացավանք դարձնելու ուղղությամբ։ Վստահորեն պնդում եմ՝ դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան