Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:47 20-05-2025

Այսօր ձերբակալված ներքին օղակի պաշտոնատար անձինք գործել են վերադասների հետ միասին. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ շինարարության ոլորտին առնչվող պաշտոնյաներ։

Արդեն երկու տարի է կրկնում եմ, որ նշված կառույցները շինարարներից, կառուցապատողներից գտնվում են կոռուպցիոն կախվածության մեջ։ Որպես նշվածի հիմնավոր փաստարկ՝ բազմիցս, կոնկրետ հասցեներով ներկայացրել եմ Երևան քաղաքի բնակելի հատվածի շինհրապարակներում ապօրինի տեղադրված բետոնհանգույցները, որոնք իրենց թունավոր արտանետումներով վտանգ են ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար։

Բետոնհանգույցների ապօրինի լինելը հաստատվել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին, Տեսչական մարմնի ղեկավարին, սակայն որևէ պատշաճ արձագանք չկա, հակառակը՝ նոր ապօրինի բետոնհանգույց է տեղադրվել Նոր Նորք վարչական շրջանում, ինչը հիմնավոր կասկած է առաջացնում, որ կոռուպցիոն շղթան շատ ավելի բարձր է հասնում։

Ուստի բոլոր քրեական վարույթներով պետք է նախաքննության առաջնային վարկած համարել այն, որ ներքին օղակի պաշտոնատար անձինք միանշանակ միայնակ չեն գործել, հանցանքները խմբի կազմում են կատարել՝ վերադասների հետ միասին, քանի որ կոնկրետ օրինակ եմ ներկայացնում»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել