Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:38 20-05-2025

Մարուքյանը փորձում է ներկայանալ ազգի «փրկիչ»՝ մոռանալով, որ գեղիցը մարդ կա. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանյան քաղաքական դաշտը երբեք քաղաքական «հաճախորդների» պակաս չի ունեցել։ Այսօր այդ «բարի» ավանդույթը շարունակվում է՝ այս անգամ մոդեռն փաթեթավորմամբ։

Վերջին օրերին լրահոսի թրենդային թեման դարձել է Նիկոլի իմպիչմենտի գործընթացի շուրջ ձևավորված դիսկուրսը, որի «թագն ու պսակը» Աղազարյան-Ասլանյան դուետի՝ Մարուքյան Էդմոնին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարն էր։

Էդմոնը, ով երկար ժամանակ Նիկոլի «սազանդարն» էր ու առանց քննարկման կատարում էր նրա հրահանգները, ի դեպ, «արտակարգ ռեժիմով», հիմա որոշել է հեռանալ շեֆի ստվերից և ներկայանալ որպես «թունդ» ընդդիմադիր։ Ավելին, դառնալով «անտինիկոլ», նա կարծես մոռացել է, թե ինչպես էր Նիկոլի հպատակության տարիներին գլխահակ ու սրտանց արդարացնում Արցախի հանձնումը՝ տարօրինակ, երբեմն անհոդաբաշխ տեքստերով, որոնք իրականության հետ որևէ կապ չունեին։ Դրան զուգահեռ տեքստի ու խոսքի մեջ 100 անգամ «պարոն վարչապետ», «պարոն վարչապետ» ասում:

Հիմա նա փորձում է ներկայանալ որպես «Նիկոլի դեմ պայքարի առաջամարտիկ» և ազգի «փրկիչ»՝ մոռանալով, որ գեղիցը մարդ կա։ «Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարության մեջ նշված «Նիկոլին՝ Նիկոլ 2-ով» փոխարինելը բնավ Հանրապետականի օրակարգը չէ (սա՝ ի գիտություն բոլորի)։ Այսինքն՝ եթե խոսվում է անվստահության գործընթաց սկսելու մասին, դա չի նշանակում, որ պետք է առաջինը հանդիպած պատահական որևէ մեկին գտնենք ու բերենք՝ դարձնելով նոր պատուհաս։

Ի վերջո, ի՞նչով է Էդմոնը տարբերվում Նիկոլից (նույնիսկ սանրվածքներն են նույնը)։ Ըստ էության՝ թե՛ մտածողությամբ, թե՛ նարատիվներով նա նույն «լայթ Նիկոլն» է, ում ՔՊ-ական ծերուկները հիմա ռեբրենդինգի են ենթարկում»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել