Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:23 19-05-2025

Նիկոլ Փաշինյանի ու իր կնոջ «նորաձևության մրցույթ»-ի կազմակերպումը մեզ համար անընդունելի է. Շահեն Հարությունյան

«Մենք ընդհանրապես ՏԻՄ-երին մասնակցելուց առաջ գիտեինք, որ եթե հաղթենք, գոյություն են ունենալու պետական և համայնքային իշխանությունների միջև որոշակի պետականորեն սահմանված հարաբերություններ, որը մեզ համար առնվազն այդ աշխատանքային բնույթ կրող հարաբերություններում նորմալ է եղել, ի վերջո գիտենք՝ դրանք օրենսդրությամբ կարգավորվող հարաբերություններ են, ոչ մարդկային, բայց երբ խոսքը վերաբերվում է մասնավոր շփումներին և կապերին, մենք դա ընդունել չենք կարող։ Իսկ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ, իրենց թիմի նորաձևության մրցույթի կազմակերպումը, այն, ինչ անում են «Կրթվելը նորաձև է» թե ինչ, սա չի տեղավորվում պետական կամ սահմանադրորեն ամրագրված դեպքերի շրջանակների մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով Տաթևի համայնքապետ Սամվել Լալայանին կուսակցությունից հեռացնելուն։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախօրեին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում եղել են Տաթևում։

Դիտարկմանը` կուսակցությունից հեռացվելուց հետո Սամվել Լալայանը չպետք է հրաժարական տա, Շահեն Հարությունյանը նշեց. «ՀՀ ընտրական օրենսգրքի և ընդհանրապես Սահմանադրության լուրջ խնդիր կա այստեղ։ Օրենքը սահմանում է, որ անպայման պետք է լինի կուսակցական ընտրական ցուցակ, բայց չի սահմանում` նման դեպքերում ինչ պետք է տեղի ունենա։ Հայաստանում ձևավորված չի հետկանչի ինստիտուտը։ Դրա համար մենք չենք կարող հեռացնել նրան համայնքապետի պաշտոնից։ Իսկ ինչ վերաբերում է թիմի մյուս մասնակիցներին, այդ քննարկումները չեն եղել և հետագայում չեմ էլ կարծում լինի, գուցե միասնական է դիրքորոշումը համայնքապետի և մնացյալի»։

Oragir.News-ը մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել Տաթևի համայնքապետի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին