Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:49 19-05-2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես. Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ զրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և պատերազմը դադարեցնելու հեռանկարները:

«Քիչ առաջ ավարտեցի երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ, որ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես բանակցություններ կսկսեն կրակի դադարեցման շուրջ և, որ ավելի կարևոր է, պատերազմի ամբողջական ավարտի շուրջ։ Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև, ինչպես և պետք է լինի, քանի որ միայն նրանք գիտեն բանակցային գործընթացի մանրամասները, որոնք հասանելի չեն որևէ մեկին: Զրույցը հիանալի էր։ Եթե դա այդպես չլիներ, ես դա կասեի հենց հիմա, ոչ թե ավելի ուշ:

Ռուսաստանը ցանկանում է մեծածավալ առեւտուր ծավալել ԱՄՆ-ի հետ, եւ ես աջակցում եմ այդ գաղափարին։ Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի աշխատատեղեր ստեղծելու և բարեկեցության համար։ Ներուժն անսահման է։ Ուկրաինան կարող է նաև առևտրային հարաբերությունների խոշոր շահառու դառնալ իր երկրի վերականգնման գործընթացում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին նախագահ Պուտինի հետ զրույցից անմիջապես հետո կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Վատիկանը, Հռոմի պապի խոսքով, մեծ շահագրգռվածություն ունի այդ բանակցություններն իր տարածքում անցկացնելու հարցում:

Թող սկսվի գործընթացը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը