Ներքին 1 տարի առաջ - 18:11 19-05-2025

Տղան տարեց հորը գտել է ծխահարված. նոր մանրամասներ՝ Կաթնաղբյուրի ողբերգական դեպքից

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Կաթնաղբյուր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները մարել են կրակը, որից հետո տան ծխապատ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի։

Oragir.News-ի հետ զրույցում Կաթնաղբյուրի վարչական ղեկավար Գևորգ Մկրտչյանը հայտնեց, որ մահացած տղամարդը գյուղի բնակիչ է եղել, տարեց՝ շուրջ 72-73 տարեկան։ Նա ապրել է որդու հետ, սակայն դեպքի պահին որդին Երևանում է գտնվել՝ աշխատանքի վայրում։

«Տղան աշխատանքից տուն է վերադարձել և տեսել, որ հայրը մահացած է։ Մինչ այդ՝ ոչ ոք ոչինչ չի նկատել։ Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն, քննություն է իրականացվում»,- ասաց Գևորգ Մկրտչյանը։

Վարչական ղեկավարը հավելեց, որ չի տիրապետում հանգուցյալի առողջական վիճակին վերաբերող մանրամասներին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզում են իրավապահները։
 

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ