Ողբերգական դեպք` Կաթնաղբյուրում. տներից մեկում` ծխապատ տարածքում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com
copy image url

Ողբերգական դեպք` Կաթնաղբյուրում. տներից մեկում` ծխապատ տարածքում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 15:58 19-05-2025
Այսօր` մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեղել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ու հրշեջները մարել են տանն առաջացած կրակը, որտեղ այնուհետև ծխապատ հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում