Ներքին 1 տարի առաջ - 11:15 19-05-2025

Ոնց որ ենթակա՝ շեֆի առջև կամ ծառա՝ տիրոջ առջև․ Քոչարյանը՝ Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի հանդիպման մասին

«2021 թվականից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղութուն բերել, էդպես չի լինում ուղղակի»,- հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշն է պարտության։ Խնդիրը մարդն է, որն արդեն աչքը վախեցած ամեն ինչից՝ փորձում է ամեն գնով փրկել ինքն իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին։ Չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։

Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ՝ սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի լրիվ այլ մոտիվներ։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդու համար առաջնային է, ինչո՞վ է այդ մարդն առաջնրդվում, իր առաջնահերթ»,- ասաց Քոչարյանը կրկին հիշատակելով Ալբանիայում Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի հանդիպման կադրերը․ «Այն կադրերը, որոնք երեկ տեսանք և որոնք շրջանառվում են ցանցերում, ուղղակի խայտառակություն են։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, ուղղակի կուչ եկած։ Ոնց որ ենթակա՝ շեֆի առջև կամ ծառա՝ տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորվել։

Այսպես կոչված «body language»-ը շատ լավ է, ուղղակի բացատրում, թե այդ մարդն ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդն իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որն ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից և իր ամբողջ մարմինն է խոսում նրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել