Ներքին 1 տարի առաջ - 13:06 18-05-2025

Երևանում հայտնի ավտոբուսների պարկի մոտ Kia-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչը մարվել է քաղաքացիների ուժերով։

Մանրամասնեը՝ սկզբնղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա