Ներքին 1 տարի առաջ - 15:30 17-05-2025

Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»

Մեր ազգը և ինքնությունը կրկին անարգանքի են ենթարկվել միջազգային հարթակում։ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերը ոչ միայն անթույլատրելի են, այլև բացահայտում են մի վտանգավոր միտում, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, այն է` հայկական ներկայության համակարգված օտարում մեր պատմական տարածքներից, մեր պատմական իրավունքները ոտնահարում՝ հայկական պետության լռության պայմաններում: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքական միավորման խորհուրդը։

«Երուսաղեմի հայկական թաղամասը Սուրբ Երկրում մեր ժողովրդի 1600-ամյա ներկայության կենդանի վկայությունն է: Երբ դեռ շատ ազգեր և պետություններ գոյություն իսկ չունեին, այն մեր արժեքավոր ազգային ժառանգությունն էր և ամբողջ հայկական աշխարհի հպարտությունը, ուստի պետք է մշտապես լինի Հայաստանի կառավարության ուշադրության ներքո:

Այս իրավիճակը, սակայն, ևս մեկ անգամ վկայում է, որ մեր պետության դիվանագիտական մեխանիզմները ձախողվել են։ Արդյունքում, Սփյուռքի հայ համայնքները մենակ են մնացել իրենց պայքարում, նրանց իրավունքները շարունակաբար ոտնահարվում են: Անշուշտ, սա նաև իշխող վարչախմբի՝ Հայկական սփյուռքից հրաժարվելու հետևողական քայլերի հետևանքն է։ Կեղծ խաղաղասիրությամբ, թուրքական պահանջը բավարարելու մոլուցքով տառապող կամակատարները զրկում են մեզ դիմադրողական ուժից և աշխարհում մեր ազդեցությունից: Մեր առաջնահերթությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությունը, ինչը հնարավոր է միայն ուժեղ, ինքնիշխան և ազգային արժեքներով առաջնորդվող պետության միջոցով։

Հայկական ներկայության պաշտպանությունը պետք է նորից դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը: Մինչ այդ, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր ազգային արժանապատվությունը և պատասխանատվության կանչելու այն վիրավորողներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ