Ուղիղ եթեր
Պատասխան ապտակ. կվիրավորվե՞ն ԵՊՀ ղեկավարն ու ուսանողները 
copy image url

Պատասխան ապտակ. կվիրավորվե՞ն ԵՊՀ ղեկավարն ու ուսանողները 

Ներքին Միտք 13 ժամ առաջ - 09:01 17-05-2025
Կրթության նոր հայեցակարգի մասին քչերը գիտեն, որովհետև այն չկա։ Կրթության հայեցակարգային թիրախների, նպատակների մասին ևս կոնկրետ փաստաթղթեր չկան։ Հետևաբար՝ յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում սահմանել կթրության նպատակները։ Ավելին՝ օրեր առաջ ԵՊՀ-ում քննարկում էին «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը»։

Քննարկման խորագիրն ինքնին հուշում է որ բարձրագույն կրթության հայեցակարգային սահմանումներ չկան, կառավարության կողմից խնդրին ուշադրություն չկա։ Պետության ակնկալիքները սովորաբար՝ սահմանում է քաղաքականություն որոշողը համապատասխան հայեցակարգային փաստաթղթերով։ Իսկ նման, ինչպես ասում են՝ ոտքի վրա կազմակերպված քննարկումները փաստում են իշխանությունների անտարբերությունը։ Այլ կերպ ասած՝ այս խորագրով քննարկումը ԵՊՀ ապտակն էր ՔՊ-ական իշխանությանը։

Համալասարանից հասարակության ակնկալիքները գնահատվում են սոցիոլոգիական ուսումնասիրություններով։ Այս քննարկման մասին տարածված հաղորդագրության մեջ չի երևում, որ ուսումնասիրվել է հանրային կարծիքը, հանրային հարցման որևէ տվյալներ չեն հրապարակվել։ Հետևապես՝ ո՞վ պետք է ներկայացներ պետության ու հասարակության ակնկալիքները։

«Համալսարանից պետության և հասարակության այսօրվա ակնկալիքը կարելի է ձևակերպել որպես անցում՝ հիշողության վրա հիմնված գիտելիքի փոխանցումից դեպի վերլուծական կարողություններ ձևավորող կրթություն»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանը ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը:

Այսպիսով ի ցույց է դրվում մեկ բաց, որի վրա կարող են աշխատել քաղաքականություն որոշողները։ Դատախազի կարծիքով՝ ԵՊՀ-պետք է իր ուսանողների մոտ ձևավորի վելուծական կարողություններ։ Այսինքն՝ ըստ դատախազի՝ ԵՊՀ շրջանավարտն այսօր վերլուծական կարողություն չունի։

Ի՞նչ է վերլուծական կարողությունը։ Եվ ինչո՞ւ է գլխավոր դատախազը կարծում, թե պետությունն ու հասարակությունն այս ակնկալիքն ունեն ԵՊՀ շրջանավարտից։

Բուն գիտական մտածողության մեջ վերլուծությունն օբյեկտի մտովի տարրաբաժանումն է՝ տարրերի հարաբերության որոշմամբ, տարբեր առումներով դրանց գնահատմամբ հանդերձ։ Վերլուծության տարբեր մեթոդներ ու մոտեցումներ կան։ Տարբեր արժեհամակարգ ունեցողները նույն երևույթը վերլուծում են տարբեր կերպ, տարբեր եզրակացություն անում։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ վերլուծական կարողությունից առաջ անհրաժեշտ է ուսանողների շրջանում արմատավորել արժեքներ, որոնց հիմքով էլ այնուհետև զարգացնել վերլուծական կարողությունները։

Հոգեբանները կարծում են, թե դեբիլները վերլուծական կարողություն սկզբնապես չունեն, բայց կարող են զարգացնել։ Դեբիլները կազմում են հասարակության 9-12 տոկոսը։ Նրանց մոտ աբստրակցիան չի զարգանում, չեն կարողանում մտովի տարանջատել մասերը, դրանք քննել առանձին, հետո կրկին միավորել։ Առավել դժվար է տրվում համադրությունը և սինթետիկ մտածողությունը։ Այս առումով՝ գլխավոր դատախազի խոսքը ԵՊՀ ղեկավարությունն ու ուսանողները հնարավոր է՝ ընկալեն որպես պատասխան ապտակ և ակնարկ, թե ԵՊՀ-ն դեբիլներ է պատրաստում, որոնք վերլուծական կարողություններ չունեն։

Կարճ ասած՝ եթե նույնիսկ գլխավոր դատախազը չէր ուզում վիրավորել ԵՊՀ-ին ու ուսանողներին, ապա ակամա այդպես ստացվեց։ Բուհը, գիտական հաստատությունը ամենաքիչը՝ այն առաջին բանը, որն անում են՝ գիտական խնդիրները վերլուծելն է։ Գլխավոր դատախազն ակնարկեց, որ ԵՊՀ-ն այդ էլ չի անում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
23:36 Աննա Հակոբյանի սումկեն 4.000 դոլար է, իսկ ես 4.000 դոլար նկարով էլ չեմ տեսել. ազատամարտիկ
23:43 Լիլիթ Աղեկյանին զրկել են տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից. փաստաբան
23:55 Սա լկտիություն ու ապօրինություն է. Macan A.V.G և Jakone-ի համերգին դռները փակել են, մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան
15:22 «Եվրատեսիլ 2025». հրեա մեկնաբանը վիրավորել է հայերին
23:06 Հեչ մե ղեկավարից լավ բան չեմ տեսել, ամենքը մե ձևի ընձի վնաս են տվել. թոշակառու
13:48 Մայամիում Uber-ի կին վարորդը ատրճանակ է ուղղել ռեփեր ուղևորի վրա. միջադեպը հետաքննվում է. NY Post
09:01 Պատասխան ապտակ. կվիրավորվե՞ն ԵՊՀ ղեկավարն ու ուսանողները 
21:00 Զեղծարարներն իմ անունով 8.5 մլն դրամի վարկ են ձևակերպել․ IDBank-ը չի պաշտպանում իր հաճախորդներին