«Մենք էլ ենք լսել, որ Մխչյանի դպրոցում թմրանյութ է բաժանվել։ Տեղներս չենք գտնում։ Մի զոհը իմ հարևանի թոռն է։ Հետո տանից գողություն է արել, որ տանի տա թմրանյութ բաժանողներին։ Բոլոր ուսուցիչներին հեռացնում են դպրոցից։ Տնօրենին էլ արդեն հեռացրել են պաշտոնից»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի զուգարանում բարձր դասարանների մի քանի տղաներ կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:
Ըստ պտտվող լուրերի՝ դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։