Ներքին 1 տարի առաջ - 15:36 16-05-2025

Նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից անզգուշաբար վայր ընկած 33-ամյա երիտասարդի կյանքը հրաշքով է փրկվել․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 15-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Սարգսյանը, ով այս տարվա ապրիլի 28-ին, ինչպես ինքը կես կատակ, կես լուրջ նշեց՝ առանց «պարաշյուտ»-ի նորակառույց շենքի 6-րդ հարկից հայտնվել էր բակում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․

«Չեմ հիշում ոչ մի բան դեպքի հետ կապված։ Միայն հիշում եմ, որ արդեն հիվանդանոցում էի, դա 4-րդ օրն էր արդեն։ Անմիջապես տեղափոխել են ժողովրդին հայտնի 8-րդ հիվանդանոց՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ու ողջ անձնակազմը ամեն ինչ արել են, որ ես ապաքինվեմ ու այսօր լինեմ իմ ընտանիքի կողքին։ Մեծ թվով վիրահատություններ եմ տարել, բայց այդ ամենի շնորհիվ է, որ այսօր կարողանում եմ հենակի միջոցով քայլել, իսկ որոշ ժամանակ անց կսկեմ ինքնուրույն քայլել։ Մի երեխաս 3 տարեկան է, մյուսն էլ 15 օրից է լույս աշխարհ գալու։

Ուզում եմ իմ և ընտանիքիս անունից հատուկ շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի բոլոր աշխատողներին՝ հանձինս ինձ վիրահատող բժիշկների, բուժքույրերի և մյուս բոլոր բժիշկների, ինչպես նաև շտապօգնության բժիշկներին։ Ես հիվանդանոցում տեսել եմ այնպիսի վերաբերմունք, որ հիացած եմ։ Երևում էր, որ մարդիկ իսկապես Հիպոկրատի երդում են տվել ու դրա համար էլ ես այսօր իմ տանն եմ»։

Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ին փոխանցեցին հետևյալը․

«Տղամարդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Երևան» բժշկագիտական կենտրոն՝ ծայրահեղ ծանր, անկայուն վիճակով, բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել հիվանդի կյանքը: Մասնակից բժիշկները՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Խաչատրյան Գ.Վ., դիմածնոտային վիրաբույժ Մինասյան Ա.Ս., ռեանիմատոլոգ Մարտիրոսյան Վ., տրավմատոլոգներ՝ Կիրակոսյան Պ., Ադամյան Ա.: Հիվանդը 2 շաբաթ անց դուրս է գրվել հիվանդանոցից»:

Մանրամասները՝ սկզբնղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին