Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք, դրան եղել է պատասխան. Արթուր Հովհաննիսյան

Ներքին Տեսանյութ 7 ժամ առաջ - 12:48 16-05-2025
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է՝ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։

«Դրանց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են»,- ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ-ականը։

Նա ասել է, որ կիսում է իր գործընկերոջ տեսակետը։

Պատասխանելով հարցին՝ իսկ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի՝ ասել է, որ անիմաստ է համարում մեկնաբանել հարցը. «Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն»։

Ըստ ՔՊ-ականի՝ Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար ու պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։

«Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»,- հավելել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին։

«Շատ ավելի կարևոր է, թե ինչով է զբաղված մեր ընդդիմությունը: Մեր ընդդիմությունը զբաղված է այս տիպի իրավիճակներ գեներացնելով: Այդ իրավիճակը սկսեց նրանից, երբ գլխավոր դատախազը թվեր հնչեցրեց, որոնք դուր չեկան ընդդիմությանը: Ես ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել, մեր ընդդիմության պատգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 մլրդ դրամ աշխատավարձ: Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չէ՞ հարկատուները մեր ընդդիմությանը ինչի՞ համար են վճարել այդքան գումար: Ի՞նչ օգտակար բաներ են արել»,- հավելել է նա:

Հարցին՝ ձեր աշխատավարձերը հիմնավորվա՞ծ են, ասացին, այո, մերը հիմնավորված են, Թունյանը պատասխանեց. «Այո: Ես օրինակ, օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների, շաբաթվա ընթացքում մի քանի ոլորտի ընկերությունների հարցերով զբաղվում եմ, կարող է լավ կամ վատ, բայց աշխատում եմ: Բայց ընդդիմությունը որևէ առաջարկ տեսե՞լ եք անի, բացի մի քանի պոպուլիստական առաջարկությունները, որոնք հնչում են, որոնց իրականացումն անհնար է, չնայած՝ մեծ ցանկություն կա»:

Ամենից շատ դիտված

12:07 Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
12:16 Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
12:38 Երկրաշարժ՝ Հայաստանում․ որ հատվածներում են այն զգացել
10:29 Աղոթքով ու սխտորով «բուժված» դեռահասը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում. Gazeta
12:25 Ամոթ է. հայերեն սովորեք, տիկին նախարար
22:10  Ոչ մի օր՝ առանց Արցախի. թե ինչպես կոնվերսիոն ծրագրով տանկերը հասան Արցախ
22:43 Ընտրություններին գուկան, խոստումներ կուդան, հմի էս փողոցի տեղն էլ չիդեն. Սավոյան փողոցի բնակիչ