Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:53 15-05-2025

Էկոնոմիկայի նախարարի ելույթը վարչախմբի անգործությունը պարտակելու փնթի փորձ էր. Քերոբյան

Ավետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ կարկուտի տված վնասներին, և հակակարկտային հրթիռներ չկիրառելու մասին այնպիսի ստեր խոսեց, որ միակ բացատրությունը հանրությանը և տուժածներին մոլորության մեջ գցելու չարամիտ դիտավորությունն է»:

Սկսած այն բանից, որ մեր ունեցած կայանների հրթիռները չունեն մարտագլխիկ, վերջացրած նրանով, որ վառելիքը սպառվելուց հետո մի քանի գրամանոց պայթուցիկը օդում ոչնչացնում է հրթիռի պլաստմասե իրանը, դրանք որևէ կերպ նման չեն մարտական հրթիռների:

Ավելին, դրանց չկիրառելը արդարացնելով մեր "աշխարհաքաղաքական իրավիճակով", ի վնաս գյուղացուն և գյուղատնտեսությանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ` վարչախմբի անգործությունը պարտակելու փնթի փորձ:

Վաղը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանամերձ գյուղերի եկեղեցիների զանգերը տալու արգելքը նույն հարևանների հավատացյալների զգացմունքները չվիրավորելու հիմքով է փորձելու արդարացնել»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ