Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 15-05-2025

Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 

Մայիսի 13-ից Մերձավանի դպրոցում կրքերը չեն հանդարտվում։

Oragir.News-ն այսօր կրկին այցելեց դպրոց, փորձեց զրուցել պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի հետ։

Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ դպրոցի փոխտնօրեն Անուշ Ասատրյանը փորձում է ազդել Դավթյանի որոշման վրա, թույլ չտալով նրան հարցազրույց տալ։

Հավելենք նաև, որ Մուրադ անունով մի երիտասարդ, արտերկրից եկել էր Մերձավանի դպրոց, հայտնելու իր աջակությունն ու սատարումը տուժած ուսուցչուհուն։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից