Ներքին 1 տարի առաջ - 14:22 15-05-2025

Կարկուտը վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. Գևորգ Պապոյան

Կարկուտներ եղել են Արարատում, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նախորդիվ եղել եմ Արարատի մարզում, շաբաթ օրը կլինեմ նաև Արագածոտնի մարզում։ Ներկայումս աշխատանքային խմբերը մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունենք, կհասկանանք ինչպես կարող ենք աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասեք։

Եվս մեկ լուծում ենք առաջարկում, այսուհետ հանրապետության բոլոր համայնքներում հակակարկտային ցանցի դեպքում պետությունը սուբսիդավորելու է 50 տոկոսը»,-ասել է Պապոյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ