Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:00 15-05-2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի «հղիության» պատմության մեջ. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ.

Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արամ Սարգսյանը խոսել է իր վարչապետ եղած ժամանակների մասին' նշելով, թե ինքը շատ կարճ ժամանակ է կառավարել երկիրը' չհասցնելով որևէ լուրջ ծրագիր իրականացնել։

«Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել»,- ինքնավստահ փորձել է այլաբանորեն ներկայացնել Արամ Սարգսյանը։

Զարմանալի է, որ Արամ Սարգսյանը մինչև հիմա չգիտի, որ երեխայի ծնվելու 9 ամիսը անհրաժեշտ է կնոջը, իսկ տղամարդուն 15-20 րոպեն էլ բավարար է։

Արդյո՞ք Արամ Սարգսյանը դեռ գլխի չի, որ ինքը տղամարդ է, ոչ թե կին, և որ 9 ամսվա հղիություն ինքը չպետք է տանի։

Բայց մյուս կողմից չի բացառվում, որ նա դերերը շփոթել է, և այդ մարդու հղիության գլխավոր «մեղավորը» Ռոբերտ Քոչարյանն է, իսկ այդ հղիության պատմությունը գալիս է դեռևս 2000-ականներից։

Բնության մեջ ամենաերկար հղիություն ունենում են փղերը' 2 տարի։ Գիտությունը մինչև հիմա չի բացահայտել ավելի երկար հղիություն։

Արամ Սարգսյանի և նրա նմանների առերևույթ հղիության պատմությունը արդեն ավելի քան 25 տարի ձգվում է, ինչը գիտության համար անոմալ երևույթ է և պիտի հանգամանալից ուսումնասիրվի»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ