Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային
copy image url

Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Ներքին 3 ժամ առաջ - 23:27 14-05-2025
Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

Արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել. «Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել գլոբալ տեխնոլոգիական ոլորտում ունեցած ներդրման համար և շնորհավորել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցանակը կարևորում է, քանի որ դրա միջոցով Հայաստանը՝ որպես պետություն, իր հարգանքի տուրքն է մատուցում այն անձանց, ովքեր շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ժամանակակից կյանքի ձևավորման գործում:

«Եվ սա նաև ինչ-որ առումով գլոբալ այդ պրոցեսներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ ենք կարևոր համարում։ Իհարկե, նաև նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ կարևոր և լրացուցիչ խթան է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաև մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտությունը: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,- հավելել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հետաքրքիր օրինաչափություն է նկատել բոլոր դափնեկիրների հետ շփումներում այն առումով, որ նրանք բոլորն էլ իրենց անցած ճանապարհը, գործունեությունը վերհիշելիս, միշտ անդրադառնում են դպրոցին, ինչը նշանակում է, որ անկախ հետագա կյանքի ընթացքից, կրթությունից, բոլորի կյանքում դպրոցը շատ էական դեր է կատարում: «Եվ այն, որ մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողությունների հասնելուց հետո, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է: Եվ մենք կրթության՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, հետբուհական կրթության ոլորտում, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում»,- նշել է վարչապետը:

Իր խոսքում երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային ուսանողների հետ իր փորձով կիսվելու և հետագայում շփումը շարունակելու պատրաստակամության համար։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք կրկին Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից հարգանքի և գնահատանքի տուրք մատուցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 15-րդ դափնեկիր պարոն Յոշիակի Հագիվարային»։

Վերջինս շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար: Իր խոսքում անվանի գիտնականը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետևողական իրականացումը:

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը