Ներքին 1 տարի առաջ - 15:42 14-05-2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Չախոյանի բացահայտումը

Բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով վերջերս Նոր Նորքի թաղապետարանում դաժան ծեծի էր ենթարկվել, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 2023թ-ին147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։

«Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։ 147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, քանի որ այն վթարային էր և ենթակա է քանդման։ Բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել։

Որոշել են այնուամենայնիվ «նորոգել»՝ քանդման ենթակա շենքը։ Եվ դրա համար վճարվել է 237 միլիոն դրամ՝ այսինքն գումարի 90%-ը վճարված է։ Իսկ շենքը շահագործման ենթակա չէ։

Կրկնեմ՝ այն ենթակա է քանդման։

Հիանալի ծրագիր է՝ փող թալանելու համար։ Արագի մեջ թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն իրականում շահագործման ենթակա չէ։ Եվ այդ ամբողջ գումարը՝ արդեն վճարված է, ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը»,- նկատում է նա:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ