copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 18:04 13-05-2025

Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա իր «ողջ հզորությամբ»՝ ՀԱՄԱՍ-ին լիովին ջախջախելու. Նեթանյահու

Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա իր «ողջ հզորությամբ»՝ ՀԱՄԱՍ-ին լիովին ջախջախելու համար, և չի դադարեցնի պատերազմը՝ մինչև լիակատար հաղթանակ:

Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաստատել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագիրը, որը ներառում է պաղեստինյան անկլավը գրավելու հնարավորությունը: