Ներքին 1 տարի առաջ - 17:17 13-05-2025

Փաշինյանը Կուպմանի հետ Հայաստան-ԵՄ հարաբերություններն է քննարկել

Կառավարության մամուլի ծառյությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։

Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում

Ձեզ գուցե հետաքրքրի