Ներքին 1 տարի առաջ - 15:12 13-05-2025

Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից

Մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով հովիվը մահացել է։

Նա այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել: Հավելենք, որ սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Արջուտի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացողն իրենց գյուղի բնակիչ չի եղել։

«Մեր գյուղ էր եկել աշխատելու նպատակով, անձամբ չէինք հասցրել ճանաչել իրար։ Մի քանի օր էր, որ եկել էր։ Դեպքի ժամանակ մենակ է եղել։ Գյուղի բնակիչներից մեկն է մի քանի ժամ հետո նկատել մարմինը։ Կարիքներից ելնելով եկել էր մեր համայնքում չոբանություն անելու»,-պատմեց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ