Մամուլ 1 տարի առաջ - 08:52 13-05-2025

Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը: Նշել էինք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է պատասխանել, թե որքան է կազմում Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու բյուջեն, և թե այդ գումարից որքանն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Պատասխանում նշել էին, թե դա հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք:

Հարցն ուղղել էինք այն պատճառով, որ տեղեկություններ էինք ստացել, թե միայն հոնորարը կազմում է մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, և ցանկացել էինք հրապարակել պաշտոնական պատասխանը: Մյուս կողմից՝ ԿԳՄՍՆ-ից նշել էին, թե համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում: Ընդ որում, կառավարության համապատասխան որոշումը դեռ չկա:

Ի՞նչ է ստացվում: Մի կողմից՝ գումարի հատկացման որոշում չկա, բայց կա գումար ծախսելու
պայմանավորվածություն, մյուս կողմից՝ չնայած համերգը ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն՝ «հերոս հարկատուների» միջոցներից, սակայն տոմսերի գներն աստղաբաշխական են՝ տատանվում են 15000ից մինչև 150000 դրամի սահմաններում: Դա էլ նշանակում է, որ դա համերգ է «ընտրյալների» համար, իսկ երաժշտասեր հանրության ներկայությունը խիստ սահմանափակ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից