Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:37 12-05-2025

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում, գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեսյբուքյան էջում։

«Առաջին, ինչու՞ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել:

Երկրորդ, ինչու՞ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում հրադադարի ռեժիմը, իսկ իշխանությունը փորձում է շրջանցել այդ հանգամանքը:

Երրորդ, ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում և չհրապարակելով այն, ի՞նչ է թաքցնում իշխանությունը հասարակությունից:

Խնդիրն այստեղ այն չէ, որ օրակարգային այս 3 հարցերի հետ կապված մեծաթիվ խնդիրներ և սպառնալիքներ կան, հարցն այն է, որ իշխանությունը գնացել է ամենավնասակար ճանապարհով, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն այլ ակնկալիքներ ունի, իսկ ՀՀ իշխանությունը խուլ և համր է ձևանում»,-գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ