Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:38 11-05-2025

Ինչու՞ է Սմբատ Հովհաննիսյանին հետաքրքրել, թե Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ

Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը մի գրառում է արել, որտեղ նշում է հետևյալ միտքը. «Մինչ ֆեյսբուքահայությունը նոր-նոր է բացահայտում Հիթլերյան Գերմանիայի Գերթրուդ (Gertrud) գաղտնի ծրագիրը, ինձ մոտ լրիվ այլ հարց ծագեց․ կա՞ն արդյոք հավաստի տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ: Որևէ մեկը հանդիպե՞լ է նման վիճակագրության»:

Այնուհետև, պարոն Հովհաննիսյանը ներկայացնում է Գերթրուդ ծրագիրը: Սակայն, ինձ համար մտահոգիչ էր նրա ներկայացրած քարտեզը, որը մերօրյա գիտնականը գտել է Վիքիպեդիայից: Հենց իր մեկնաբանության վերջում էլ դրված է այդ քարտեզի հղումը Վիքիպեդիայից:

Այն, որ Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի դասագրքի քարտեզներն այսպես ասած «վրիպակներով» են, Հանրային հեռուստաընկերության ինձ հետ բանավեճի եթերում խոստովանել է հենց ինքը՝ Հովհաննիսյանը:

Հետաքրքիր է, որ այս գրառման քարտեզում որպես մասամբ ճանաչված միավորներ, իսկ գուցե պետություններ ներկայացված են Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ ահա Արցախի տեղը ընդամենը գրված է Ղարաբաղ:

Հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը մասամբ ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան և ինչու՞ է նրան հետաքրքրել, թե Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ:

Սակայն, լավ է, որ այս անգամ Սմբատ Հովհաննիսյանը կիրառել է ֆեյսբուքահայություն եզրույթը, թե չէ, ժամանակին 2023 թվականի տարեվերջին Վահրամ Սողոմոնյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ նա նաև օգտագործել է «ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ» արտահայտությունը (53-55-րդ րոպեներ)»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը