Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:18 11-05-2025

Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»:

Հիշու՞մ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:

Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում «գետնի վրա»:

Ս.թ. ապրիլին Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի և Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման նախարար Սադաղիի հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու» և Նախիջևանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին:

Դրան զուգահեռ «Ազերէներջի» պետական ընկերության ու թուրքական էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային խաղացող TEİAŞ-ի միջև օպերացիոն համաձայնագիր է կնքվել՝ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման վերաբերյալ: Այս անգամ՝ ոչ միայն Վրաստանի, այլ նաև Նախիջևանի տարածքով:

Սա չափազանց կարևոր ազդակ է Երևանի համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Արդյո՞ք սա վկայում է «միջանցքի» հարցում Բաքվի որոշակի նահանջի մասին:

Տեսնենք:

Ամեն դեպքում, Իրանը, ինչպես տեսնում ենք, հավատարիմ է իր կողմից սահմանված աշխարհաքաղաքական կարմիր գծերին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը