Ռուսաստանը Ստամբուլի բանակցություններին կներկայացնի պատվիրակություն: Մանրամասները, թե ովքեր են լինելու դրա կազմում, կհայտնվեն ավելի ուշ:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը չի հստակեցրել՝ թե ովքեր են բանակցություններում ներկայացնելու Ռուսաստանի Դաշնությունը՝ դիվանագետներ, թե՞ զինվորականներ՝ պատասխանելով, որ դա կհայտարարվի։
Հարցին, թե երբ կարող են սկսվել բանակցությունները Ստամբուլում, Ուշակովը քմծիծաղով պատասխանել է. «Վաղ առավոտից»։