Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:30 09-05-2025

Ապարանը և բուլղարական Կասպիչանը հռչակվել են քույր քաղաքներ

««Քույր քաղաք» կամ «քաղաքներ-եղբայրներ» հասկացությունները վերաբերում են երկու կամ ավելի քաղաքների միջև ստեղծված պաշտոնական ու բարեկամական համագործակցությանը, որն ունի մշակութային, տնտեսական, կրթական կամ սոցիալական բնույթ։ Այսպիսի համագործակցության նպատակն է խթանել միմյանց մշակույթների ու փորձի փոխանակումը, զբոսաշրջությունը, համատեղ ծրագրերն ու ժողովուրդների մերձեցումը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ապարան քաղաքի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը։


Նրա խոսքով՝ 2025-ին Ապարանը Հայաստանում ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք, և այդ ծրագրերի շրջնակում նախատեսվում են ընդլայնել «քույր» քաղաքների համագործակցությունը։



Մկրտչյանը հավելեց նաև, որ այս ծրագրի իրագործման մեջ իր գործուն դերն է ունեցել Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանը։ Վերջինս Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մտահաղացումը իր մոտ պատահական է առաջացել։ Այն քննարկել է թե՛ Ապարանի, թե՛ Բուլղարիայի Կասպիչանի համայնքապետերի հետ, որոնք մեծ սիրով տվել են իրենց համաձայնությունը։



«Կարծում եմ, որ 2 քաղաքներն էլ կշահեն այս համագործակցությունից։ Ապարանը կդառնա քույր քաղաք Եվրոպական պետության քաղաքներից մեկին, ինչը՝ շատ մեծ կարևորություն ունի։ Կարծում եմ՝ քույր քաղաքներ համարվելը միայն օգուտ կբերի 2-ին էլ՝ փորձի փոխանակում, մշակութային կապեր և այլ»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ Կասպիչանի համայնքապետ Զլատին Ցենկովը Բուլղարիա ժամանած Ապարանի պատվիրակությանը դիմավորելու համար անձամբ՝ մեքենայով կտրել է 500 կմ ճանապարհ։



Հրայր Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ Բուլղարիայի պատվիրակությանը հրավիրել են Ապարան։ Նրանք սիրով ընդունել են հրավերը և հունիսին նախատեսվում է նշյալ այցը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա