«Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել։ Ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ օտարերկրյա «շպիոններ» եք։ Մամուլի հրապարակովներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնենք ԱԱԾ-ի պադվալները։ Նստե’ք տեղներդ, ձեններդ կտրե’ք, ներվերս չուտե’ք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին պատասխանելիս ափերից դուրս եկավ և սպառնաց ԱԱԾ-ի նկուղով:
Հավելենք, որ պատգամավորը հարցնում էր ԱՆԻՖ-ի գումարների վատնումների մասին:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Նորմալ է՞, որ վարչապետը ԱԺ-ում ընդդիմադիրներին սպառնում է, ԱԱԾ-ի նկուղ տանելով»։
«Նորմալ չէ։ Իրեն ժամանակին տենց չեն տարել, որ հիմա ինքն է անում»,- պատասխանեց հարցվածներից մեկը։ Անցորդներից մեկի խոսքով՝ Փաշինյանի սպառնալիքը նորմալ է։
«Նա չի սպառնում, ընդդիմությունն էլ իրեն լկտի է պահում։ Մարդու համբերությունն էլ սահման ունի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
«Պարզ չի՞, որ նորմալ չի։ Արդեն ընկել ենք բոլորս այդ պադվալների մեջ։ Ո՛չ խոսում ենք, ո՛չ ուտում, ո՛չ խմում»,- նկատեց մի կին։
Մանրամասները` տեսանյութում: