Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:47 07-05-2025

15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Ռոբերտ Թունյանի, բաժնի պետ տեղակալ Հրանտ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Գալստյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ պարզել են այսօր, Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, վերջինը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և նա իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Oragir.News-ը, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ագաթանգեղոս փողոցի բարձրահարկ շենքերից մեկից վայր ընկած աղջիկը մահացել է։ Շենքի բնակիչներն էլ Oragir.News-ի հետ զրույցում նշել էին, որ չեն ճանաչում մահացածին և ենթադրում են,որ իրեն ցած է նետել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան