Ուղիղ եթեր
Հայտագրման գործընթացին մասնակցելիս բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ
copy image url

Հայտագրման գործընթացին մասնակցելիս բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ

Ներքին 16 ժամ առաջ - 20:19 07-05-2025
Հանրապետությունում 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացն ավարտին է մոտենում։ Մայիսի 10-ը հայտագրման վերջին օրն է։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանք, որոնք հունվար-փետրվարին միասնական քննությունների առաջին փուլի ժամանակ քննություներ հանձնել են և ստացած գնահատականներն իրենց բավարարում են, միևնույն է պարտավոր են այս փուլում հայտագրմանը մասնակցել։

«Ինչպես գիտեք, ընդունելության քննությունները 2 փուլով են անցնում։ Դիմորդները կարող են քննություն հանձնել ինչպես հունվար-փետրվար ամսիներին, այնպես էլ հունիսին։ Սա հնարավորություն է տալիս, որ դիմորդները իրենց ուժերը փորձեն տարեսկզբին, ու եթե բացեր ունեն, ապա լրացնեն մինչև հիմնական փուլը։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ դիմորդներն առաջին փուլի ժամանակ ընտրում են միայն քննական առարկան, իսկ երկրորդ փուլի ժամանակ պարտադիր պետք է նշեն բուհը և մասնագիտությունը»,- ասաց Կարո Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ եթե անձը քննություն է տվել հունվարին ու գոհ է իր գնահատականներից, ապա դա չի նշանակում, որ ինքն ընդունվել է։ Նա պետք է ներկայիս փուլում անպայման մասնակցի հայտագրման գործընթացին ու անպայման նշի բուհն ու մասնագիտությունը։ Դա պարտադիր պայման է։

«Եթե դիմորդը 2-րդ փուլում չնշեց բուհն ու մասնագիտությունը, ապա նա դուրս կմնա։ Այսինքն՝ նույնիսկ եթե ունենա բարձր գնահատականներ, միևնույն է բուհ ու մասնագիտություն չընտրելու պարագայում չի կարող մասնակցել մրցույթին։ Ցավոք, մենք նախորդ տարի նման դեպքեր ունեցել ենք։ Դիմորդը բարձր գնահատականներ ուներ ու գիտեր, թե վերջ, էլ անելիք չունի, հետևաբար չէր նշել ոչ բուհը, ոչ մասնագիտությունը ու դուրս էր մնացել»,- հավելեց Կարոն Նասիբյանը։

Այս դիմորդները չեն կարողանալու մասնակցել նույնիսկ ընդունելության լրացուցիչ փուլին, որովհետև այդ փուլին մասնակցում են հիմնական մրցույթից դուրս մնցացածները։ Քանի որ նրանք ընդհանրապես մրցույթին չեն մասնակցել, հետևաբար չեն էլ կարողանալու օգտվել լրացուցիչ փուլի հնարավորությունից։

«Հետևաբար իմ հորդորն է դիմորդներին, նրանց ծնողներին ուշադիր լինել, պարտադիր մասնակցել հայտագրման գործընթացին, ընտրել բուհն ու մասնագիտությունը։ Ասեմ, որ ամենժամյա ռեժիմով կարող են հետևել հայտագրման շարժին, միտումներին։ Եթե կլինեն բուհեր, որտեղ իրենց ընտրած մասնագիտությունների գծով պահանջարկը մեծ կլինի, ապա հոգ չէ, կարող են փոփոխություն կատարել ու ընտրել այլ բուհ կամ այլ մասնագիտություն՝ մինչև հայտագրման վերջին օրը։ Միայն թե ընտրեն»,- ասաց Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ 4 հազարից ավելի դիմորդ կա, որ բուհի ու մասնագիտության հարցում դեռ իր ընտրությունը չի կատարել։

Կարո Նասիբյանը հիշեցրեց, որ ցանկացած պարագայում համակարգը հաշվի է առնելու դիմորդի ունեցած ամենաբարձր գնահատականը, անկախ նրանից այդ գնահատականը ստացել է հունվարի, թե հունիսի քննությունների ժամանակ։ 2025 թվականի հունվարին քննություններին մասնակցելու համար դիմել է 11 հազար 608 դիմորդ, այսօր արդեն կա 12 հազար 820 դիմորդ։ Այս թիվը դեռ ավելանալու է, քանի որ հայտագրման գործընթացն ավարտվում է մայիսի 10-ին։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
13:48 Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև
21:15 Ոչ թե հանել ենք, այլ իրենք են գնացել․ Գյումրիում համատարած ազատումներ են