Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:06 06-05-2025

Հատուկ քպ-ական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատուկ քպ-ական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․

Այսօր Ազգային Ժողովի ամբիոնից դուք մի ձայնագրություն եք դրել, որում նախկին ՀՀԿ-ական մի պատգամավոր/հիմա գիտեք չէ՞, թե այդ անձը ինչական է/ լրագրողին ասում է՝ ականջներդ լվա, լավ չես լսում։ Իբր ուզում եք ասել, թե Սերժ Սարգսյանի ժամանակ լրագրողներին հանդեպ այդպես էին վարվում։

Բայց «մոռանում եք» ասել, որ այդ նույն ժամանակ, նույն ՀՀԿ խմբակցությունը և այդ անձը առաջին հերթին, նախ, տվյալ լրագրողից ներողություն են խնդրել, հետո, մենք, ես, անձամբ, որպես այդ ժամանակ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, տարբեր թիվիներում դատապարտել ենք այդ տհաճ միջադեպը, ներողություն ենք խնդրել, խոսել ենք այդ լրագրողի հետ, բարեկամաբար, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները։

Իսկ դուք, քպ-ականերդ, ոչ միայն լրագրողներից ներողություն չեք խնդրում ձեր ոչ կոռեկտ պահվածքի համար, այլևս տևական ժամանակ է, շարունակում եք ձեր հարձակումները և վիրավորական պահվածքը լրագրողի նկատմամբ, նաև չեք ուզում էթիկայի հանձնաժողով ստեղծել ու դատապապարտել ձեր քպականի տգեղ վարքագիծը»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»