Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 17-րդ բնակելի շենքը տուժել է ոչ միայն ջրհեղեղից, երբ նկուղներն ու շենքի առաջին հարկի բնակարանները լցվել էին ջրով, այլ նաեւ անձրեւներից: Բանն այն է, որ շենքի տանիքը նորոգման կարիք ունի:
Հինգերորդ հարկի շքամուտքի տարբեր անկյուններից անձրեւաջրերը տարիներով ներս են լցվել, ժամանակի ընթացքում մոտ 60 տարվա շենքի վրա, հենց շքամուտքում մեծ անցք է բացվել, փայտյա կոնստրուկցիաները կախվել ու սպառնում են ընկնել մարդկանց գլխին: Շքամուտքից երեւում է բաց տանիքը, իսկ հորդառատ անձրեւները լցվում են շքամուտք, ստիպում բնակիչներին շքամուտքում էլ օգտվել անձրեւանոցներից: Բնակիչների խոսքով խնդրի մասին Ալավերդու համայնքապետարանում տեղյակ են: Համենայն դեպս, իրենք դիմում-բողոք են ներկայացրել,բարձրացրել տանիքի նորոգման խնդիրը: