Ներքին 1 տարի առաջ - 11:35 06-05-2025

ՍԱՏՄ նախկին ղեկավարի հետ ձերբակալվել են նաև պահեստապետն ու Երևանի կենտրոնի պետը

Ինչպես արդեն հայտնել եննք, երեկ ձերբակալվել է օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից ազատված Արմեն Դանիելյանը․ տեղեկությունը հաստատել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանի հետ ձերբակալվել են նաև ՍԱՏՄ պահեստապետ Արթուր Միքայելյանն ու ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գուլքանյանը։

Նյութի հրապարակումից հետո մեզ զանգահարեցին ՍԱՏՄ-ից և հայտնեցին, որ Արթուր Միքայելյանն ու ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գուլքանյանն այժմ աշխատանքի են։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը