Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:13 06-05-2025

ԵՄ-ն 500 միլիոն եվրո կծախսի ԱՄՆ-ից գիտնականներ հրավիրելու համար. DW

Եվրամիությունը ներդրում է անում 500 միլիոն եվրոյի չափով` ԱՄՆ-ից գիտնականների Եվրոպա հրավիրելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են նոր ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել օտարերկրյա գիտնականներին, հատկապես՝ ԱՄՆ-ից, ովքեր ցանկանում են աշխատել Եվրոպայում։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը 2025-2027 թթ․ նախատեսում է տրամադրել լրացուցիչ 500 միլիոն եվրո «Ընտրեք Եվրոպան գիտության համար» («Choose Europe for Science») ծրագրի շրջանակում։ Նա այդ մասին խոսել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում Մակրոնի հետ ելույթի ժամանակ։

Ֆոն դեր Լայենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գիտության և հետազոտությունների ոլորտում իրականացվող սահմանափակումները՝ դրանք անվանելով «լուրջ սխալ»։ Մակրոնը նշել է, որ Եվրոպան պետք է դառնա «ապաստարան» այն գիտնականների համար, ովքեր զգում են, որ գիտության ազատությունը ԱՄՆ-ում վտանգված է։ Նա խոստացել է, որ Ֆրանսիան ևս 100 միլիոն եվրո կհատկացնի՝ Եվրոպան դարձնելու «անվտանգ նավահանգիստ» գիտության համար։

«Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ այսքան մեծ ժողովրդավարությունը՝ ԱՄՆ-ն, որի տնտեսությունը կառուցված է գիտության ազատության վրա, կարող է նման սխալ գործել»,- ասել է Մակրոնը։

«Nature» գիտական ամսագրում հրապարակված հարցման համաձայն՝ ամերիկացի գիտնականների ավելի քան 75%-ը դիտարկում է արտագաղթի տարբերակը։ Արդեն մի քանի գիտնականներ, ովքեր քննադատել են Թրամփին, հայտարարել են ԱՄՆ-ից տեղափոխվելու իրենց որոշման մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում