Ուղիղ եթեր
Ջրատարում ջրահեղձ եղած տղամարդու մարմինը դեռ փնտրում են. կասկածյալները հարազատ եղբայրներ են. նոր մանրամասներ. shamshyan.com
copy image url

Ջրատարում ջրահեղձ եղած տղամարդու մարմինը դեռ փնտրում են. կասկածյալները հարազատ եղբայրներ են. նոր մանրամասներ. shamshyan.com

Ներքին 4 ժամ առաջ - 10:38 05-05-2025
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ ու ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորայր Թ.-ն ջրամբարից դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ.-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ.-ին ոստիկանները չէին կարողացել փրկել, քանի որ ջուրը քշել - տարել էր նրան։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ, որի արդյուքնում որոշ հանգամանքներ են պարզվել այս առեղծվածային դեպքից։

Ըստ տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ.-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ.-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս են եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության են հասել ոստիկաններ Սարգիս Ս.-ն և Նորայր Թ.-ն., կնոջը կարողացել են դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։

Այնուհետև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյուզաննա Կ.-ն և Ալիռեզա Ջավադ Շ.-ն գտնվելիս են եղել Արարատի մարզի Այնթապ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի մոտ, որտեղ կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի հետ եղել է նաև մեկ այլ անձ, ապա նստել են այդ «Opel»-ը և ուղևորվել կենտրոնական փողոց, սակայն «Opel»-ի վարորդը երթուղին փոխել է և շարժվել են դեպի Արցախի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող «Արտաշատի» ջրամբարի ուղղությամբ, որտեղ էլ նրանց միջև ինչ-որ ընդհարում է տեղի ունեցել, որից հետո «Opel»-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայրից դիմել են փախուստի։

Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Գ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 25-ամյա Մ. Գ.-ն, ովքեր, երբ հասել են «Արտաշատի» ջրամբարի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Մ. Գ.-ն հրել է Ալիռեզա Ջավադ Շ-ին և նետել ջրատարը, ինչի հետևանքով էլ ջրատարը նրան քշել-տարել է:

Քրեական ոստիկաններին հաջողվել է Լ. և Մ. Գ-երին հայտնաբերել և այլ անձի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ու մինչ քրեական ոստիկաններն ու քննիչները աշխատում էին, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մինչ այժմ շարունակում են որոնողական աշխատանքները՝ Ալիռեզա Ջավադ Շ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. և Մ. Գ.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Լ. Գ.-ն ազատ է արձակվել։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս առեղծվածային դեպքից չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:24 Խայտառակություն՝ Երևանի կենտրոնում. իրավապահների ականջը կանչի
23:59 Լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ հասնել չէր կարող․ արդեն մի քանի ժամ է` փնտրում են 2 տարեկան Տիգրանին
12:20 Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են․ նոր մանրամասներ 
21:55 Մայիսի 5-ին ջուր չի լինի հարյուրավոր հասցեներում
20:15 Վայ ես մեռնեմ Նիկոլի քաչալ գլխին, էս ինչ լավ բաներ ա անում. Սանահին կայարանի բնակիչ 
11:25 Արտաշիսյան փողոցում վրաերթի ենթարկված 12-ամյա աղջիկը մահացել է. մոմավառություն՝ դեպքի վայրում
16:33 Մահացու սպառնալիք Փաշինյանի իշխանության համար
16:04 Արդար կլիներ՝ Ռուսիո պատրիարքը պարգևատրեր ոչ միայն հայակուլ Մեհրիբանին, այլև նրա գործընկեր Աննա Հակոբյանին
22:40 «Կրուտոյ» դիվանագետ էլ ունենք․ Երևանում դիվանագիտական համարանիշով ավտոմեքենան երթևեկում է կոպիտ խախտումներով
17:28 Թազա ավտոբուսնին մենակ տելեվիզրով տեհանք. ալավերդցի