Ուղիղ եթեր
Ֆիլմ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:28 04-05-2025

Վիզա՞, թե՞ կոռուպցիա. ինչպես են ստորացնում ՀՀ հպարտ քաղաքացիներին

Հիշո՞ւմ եք, թե նախորդ տարի ինչ մեծ խանդավառություն առաջացավ, երբ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ լուրեր տարածվեցին: Տարբեր թեքումների փորձագետները սկսեցին վերլուծել, թե երբ ու ինչ պայմաններով կազատականացվի Եվրոպայի հետ վիզային ռեժիմը, ինչ կտա դա մեր քաղաքացիներին, ինչ կտա պետությանը և այլն: Մի խոսքով, եվրովարդագույն տրամադրությունները հասել էին իրենց գագաթնակետին: Երկխոսությունը վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ շարունակվում է, բայց Եվրամիության երկրներ մուտք գործելու պրոցեսում խնդիրները, մեղմ ասած, շարունակում են գոյություն ունենալ:

Եվրամիության դեսպանատներ մտնելու համար անհրաժեշտ օրվա ամրագրումը` սլոտները, մեծ գլխացավանք են մեր համաքաղաքացիների և տուրիստական բիզնեսով զբաղվողների համար: Բոլոր դեսպանատներն էլ գրեթե ունեն էլեկտրոնային հարթակներ, որոնց միջոցով հնարավոր է օր ամրագրել և դիմել վիզայի համար, սակայն պրակտիկորեն շատ դեսպանատներում դա պարզապես հնարավոր չէ իրականացնել այդ եղանակով, համակարգերը չեն աշխատում ուղղակի:

Կարեն Հեքիմյանը 10-12 տարի արդեն պայքարում է Եվրոպական պետությունների տարբեր դեսպանատների կամայականությունների դեմ: Տարիներ առաջ ակտիվ աշխատել է Գերմանիայի դեսպանատանը հերթագրվելու համակարգը քաղաքակիրթ վիճակի բերելու համար:

Այն ժամանակ հստակ թվեր էր նշվում, թե որքան արժեր դեսպանատան վիզայի համար հերթագրումը: Պրոցեսը վերածվել էր բիզնես սխեմայի:

Հիմա այս ամենը կարծես անցյալում է, բայց կա այլ խնդիր, ժամկետները: Մարդիկ երբեմն վիզա ստանալու համար հնարավորություն են ունենում դեսպանատուն մտնել, երբ այդ երկիր այցելելու իմաստն արդեն չկա:

Ինչպես ասում են, տեղ վերցնելը հերթում մի բան է, դեսպանատուն մտնելն ու վիզա ստանալը՝ այլ բան: Ավանդաբար, Եվրամիության երկրներ մուտքի վիզա ստանալը եղել է բարդ հայաստանցիների համար, այդ թվում նաև հենց այն պատճառով, որ սա եղել է մեր հայրենակիցների համար միգրացիոն հիմնական հոսքի ուղղություն: Գաղտնիք չէ, որ մարդիկ պատրաստ էին և պատրաստ են ահռելի գումարներ վճարել միջնորդներին, վիզա ստանալու համար այդ թվում վերջնակետ երկրում, այսպես ասած հանձնվելու համար: Սակայն այդ ամենի կողմնակի էֆեկտն այն է, որ տուժում են բարեխիղճ զբոսաշրջիկները:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան