Մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվել ԱԺ-ում
copy image url

Մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվել ԱԺ-ում

Ներքին 5 ժամ առաջ - 14:34 04-05-2025
Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում:

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։

«Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի մի խումբ աշակերտների հետ։

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի մի խումբ այցելուների հյուրընկալել է պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Խորհրդարանականներ Անուշ Քլոյանը եւ Տիգրան Պարսիլյանը զրուցել են Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:

Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էլ պատգամավոր Սոնա Ղազարյանի հյուրերն էին:

Խորհրդարանական Հայկ Ցիրունյանը հանդիպել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։

«Երիտասարդների համագործակցության միջազգային կենտրոն» ՀԿ-ի «Մեդիագրագիտության ոլորտում Երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման դասընթաց, դեռահասների հետ աշխատելու հմտություններ» դասընթացի մասնակիցների հետ հանդիպել եւ զրուցել է պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Խորհրդարանական Տաթեւիկ Գասպարյանը հյուրընկալել է «Էջմիածնի երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոնի սաներին:

Ռուս-հայկական համալսարանի «Ուսմունք» դպրոցի ներկայացուցիչների հետ «Բաց դաս» է անցկացրել պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Խորհրդարանական Արտյոմ Մեհրաբյանը հանդիպել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։

Պատգամավորները խորհրդարան այցելած հյուրերին ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները, անդրադարձել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Օրենսդիրները հյուրերի հետ խոսել են նաեւ կրթության ոլորտի բարեփոխումների, դպրոցներում մշակութային միջոցառումների կազմակերպման եւ այլ հարցերի շուրջ:

Այցելուները եղել են Ազգային ժողովի գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:20 Գյուրջինյանի կադրերը չեն վախենում․ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն շրջանավարտներին ստիպում է «սեղան գցել»
11:40 BMW-ն ընկել է Դեբեդը. ուղևորի խոսքով՝ քնած են եղել. մյուս ուղևորին դեռ չեն գտել
11:57 Ամուսնու սեքսուալ կարողությունից դժգոհ կին է եղել, որը հայտարարել է՝ էրնեկ ես համ վերևինը լինեի, համ՝ տակինը. Ոսկան Սարգսյան
09:00 Ինչ շահեց ու կորցրեց Փաշինյանը Լոռի այցի արդյունքում
21:47 Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը բանախոսություն է ունեցել Բերդավանում
22:17 Իմ կռիվը Հայաստանում իշխանափոխություն ունենալու համար է․ Սերժ Սարգսյան 
23:14 Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել
23:58 ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը` ծակ սփռոցով «վետերոկ». ռեկտորը չի կարողացել մերժել Նիկոլ Փաշինյանի քավորին
22:46 Ինչը կարող է վիզայի մերժման հիմք դառնալ. ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը
22:00 Խոնարհված եկեղեցիները մեր քաղաքի բաց վերքն են, չենք կարող վերականգնել. Արթիկի թեմի առաջնորդ