Ներքին 1 տարի առաջ - 23:57 03-05-2025

Ես լրագրող չեմ, բայց գիտեմ բեռան ծանրութունը. Նազենի Հովհաննիսյան

«Խոսքը՝ բարուրի պես է,մեզ պարուրում է ու պաշտպանում, եթե ճիշտէ ձևավորված ու սիրով է ստեղծված, ու կարող է վնասել՝ խեղդել, շնչահեղձ անել ու սպանել..., եթե միտումով հենց դրա համար է... կամ անմտությամբ է ասված՝ էլի կարող է անդառնալիորեն վնասել...»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ։

Նա շարունակում է.

«Ես շատ եմ սիրում հայոց լեզուն. ոչ թե որովհետև իմն է, թեև ԻՄՆ Է ամբողջապես, որովհետև աշխարհի ամենայուրահատուկ, բազմաշերտ ու հարուստ լեզուներից է՝ իր բարուրից վաղուց մեծացած, ու ամեն անգամ նորովի զարմացնող:

Այսօր ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ օրն է. Խոսքով մեզ պաշտպանող կամ վնասող, մեզ՝ հասարակությանը, բուժող կամ հիվանդացնող, մեզ ճանաչել տվող կամ անճանաչ՝ կրակահերթի տակ պահող....

Լրագրողները ու նրանց թեկուզ սուր, բայց տեղին խոսքը, չլռելու համառությունն ու ճշմարտության ճանապարհը կարևոր են, որքան էլ ցավոտ լինեն հաճախ:

Ես լրագրող չեմ, բայց գիտեմ բեռան ծանրութունը՝ ԽՈՍՔԻ Զինվորների:

Շնորհակալություն բոլոր խղճով ու վարպետ լրագրողներին՝ տարիներով իրենց գործն աննահանջ անելու և անհոգնել այդ կարևոր ուղին հարթելու համար...

Հ.Գ. Խոսքի հետ առնչվող բոլոր մարդիկ էլ գիտեն, որ այն ամենաիսկական զենքի պես է, կարող է նաև լինել մահացու՝ անզգույշ վարվելու դեպքում:

Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան