Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:22 03-05-2025

Միսսուրիից մի դեռահաս աղջիկ 4 ամիս գերի է պահվել մոլագարի կողմից. People

16-ամյա աղջիկը ձանձրացել է և ծանոթության հավելվածի միջոցով հանդիպել 44-ամյա Մաքսիմիլիան Բոնդրեսկուին, ով, ինչպես պարզվել է, նախկինում դատապարտվել էր երեխաների սպանության համար։ Գրում է People-ը։

Նրա հետ աղջիկը պլանավորել է իր փախուստը տնից։ Սակայն սիրային պատմությունը դեռահասի համար վերածվել է մղձավանջի։ Տղամարդը վերցրել է նրա բոլոր փաստաթղթերը, ներկել մազերը և ստիպել անվճար աշխատել իր ձնամաքրման ընկերությունում։

2024 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2025 թվականի ապրիլի 18-ը աղջկան չեն գտել։ Տղամարդը նրան գերի է պահել։ Սակայն մի օր պատահաբար տանն է մոռացել հեռախոսը, որով աղջիկը մուտք է գործել Ինստագրամ և նամակ գրել ընկերուհուն՝ օգնություն խնդրելով։ Ոստիկանությունը պարզել է անհետ կորած աղջկա գտնվելու վայրը։ Նա գտնվել է Կոլորադոյում՝ իր հայրենի Միսսուրիից 1100 կմ հեռավորության վրա։

Բոնդրեսկուն Լարիմեր բանտում սպասում է դատավճռին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»