Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:09 02-05-2025

Սա ժողովրդավարություն չէ, սա քողարկված բռնակալություն է. Ռուբիոն Գերմանիային կոչ է արել փոխել քաղաքական կուրսը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ճանաչումը որպես աջ ծայրահեղական բռնակալություն է անվանել և Բեռլինին կոչ է արել փոխել իր քաղաքական կուրսը։

Այսօր Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչել է որպես ծայրահեղ աջ կուսակցություն ամբողջ երկրով մեկ: Որոշումը կընդլայնի կազմակերպության դեմ իրականացվող հսկողության գործիքների զինանոցը և համարվում է կուսակցության արգելման միջանկյալ քայլերից մեկը, որը, մի շարք վերջին հարցումների համաձայն, առաջ է անցել արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքից (CDU/CSU):

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահներ Թինո Կրուպալլան և Ալիսա Վայդելը կուսակցության դասակարգումը որպես աջ ծայրահեղական շարժում համարել են հարված երկրի ժողովրդավարական ինստիտուտներին: Իսկ ահա Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել չշտապել և ուշադիր դիտարկել AfD-ի արգելման հնարավոր ընթացակարգը:

«Գերմանիան իր հետախուզության ծառայությանը նոր լիազորություններ է տվել ընդդիմությանը լրտեսելու համար: Սա ժողովրդավարություն չէ, սա քողարկված բռնակալություն է: Իրականում ծայրահեղականը ոչ թե հանրաճանաչ AfD-ն է, որը վերջին ընտրություններում երկրորդն էր, այլ իսթեբլիշմենթի կողմից իրականացվող սպանիչ բաց սահմանների քաղաքականությունը, որին դեմ է AfD-ը: Գերմանիան պետք է փոխի իր ընթացքը»,- գրել է Ռուբիոն սոցիալական ցանցում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի