Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:08 02-05-2025

Բռնությունն արդարացնողի նկատմամբ չեն սկսում, բարերարի նկատմամբ չեն դադարեցնում քրեական հետապնդումը. փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․

«Կոռուպցիոն արարքները կոշտ քննադատող ակտիվիստի նկատմամբ բռնությունը հրապարակավ արդարացնող Անի Խաչատրյանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չեն սկսում, մինչդեռ արցախցի կանանց ու աղջիկներին ադրբեջանական զինծառայողներին սեռական բնույթի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև արցախցի զինվորականներին ադրբեջանցի զինծառայողներին սադրելու մեջ մեղադրող Ռոման Բաղդասարյանին ծեծելու կոչով դիմած ռուսաստանաբնակ հայտնի բարերար Ժիրայր Մանուչարյանի նկատմամբ արդեն 4 տարուց ավել է՝ քրեական հետապնդումը չեն դադարեցնում, հետախուզումը չեն վերացնում, վաղեմություն կիրառել էլ չեն համաձայնում։

Ի դեպ, Անի Խաչատրյանի արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ, առնվազն 3-րդ կետով օրենսդիրը նախատեսել է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, մինչդեռ Ժիրայր Մանուչարյանի արարքի համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում։

Ինչպես արդեն նշել էի՝ նախաքննական մարմինը մերժել է Ժիրայր Մանուչարյանի նկատմամբ վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, որպիսի որոշումը բողոքարկվել է դատախազին։ Միջնորդության մերժման հիմքում քննիչը դրել է Ժ․Մանուչարյանի թաքնվելը՝ այն դեպքում, երբ վերջինս սկսած վարույթի մասին իրազեկվելու առաջին օրվանից հայտնել է թե՛ իր բնակության վայրը, թե՛ կոնտակտային տվյալները և թե՛ պատրաստակամություն՝ վարույթին մասնակցելու մասով։

Վերոգրյալ վերաբերմունքին արժանանալու խնդիրը, ինչպես արդեն նշել էի, Ժ․Մանուչարյանի անթաքույց վերաբերմունքն է ՀՀ ներկայիս իշխանության նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին