Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:40 02-05-2025

Նիկոլն այսօր Լոռի է գնալու․ 2 օր է՝ ճանապարհներն են «սանրում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը բնականաբար չգիտեր, բայց ես Լոռի հասել էի իր այցից մի օր շուտ ու ակամայից ականատեսը դարձա հերթական բեմադրությանը, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Այսօր նա լինելու է Լոռիում. Ստեփանավանում, Մղարթ և Արևածագ գյուղերում: Մղարթում արևային կայանի բացում, իսկ Արևածագում՝ վերակառուցվող դպրոցի աշխատանքների դիտարկում, բայց բուն թեման իր մուտքից առաջ սփռված շքերթն է՝ սկսած Ստեփանավանի թունելի մուտքից մինչև գյուղամիջյան փոշոտ փողոցներ։ Մարզպետարանի ու համայնքապետարանների աշխատակիցները երկու օր է՝ գրեթե սանրում են ամեն միլիմետր։ (Մոռացողների համար հիշեցնեմ՝ հայտնի «կախիչ-դուշ» օպերացիան էլ էր հենց Ստեփանավանում տեղի ունեցել)։

Ճանապարհները փոսալցվում են, տերև, թուղթ, փոշի են հավաքվում է։ Ագարակի քարքանդ ճանապարհը հանկարծ «հարթ» է դառնում։ Ինչո՞ւ։ Որպեսզի շեֆը գա, նայի ու ասի՝ «Ապրեք»։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ Նիկոլը մնա իր կեղծ պատրանքի մեջ։

Սա է իրական դեմքը։ Ցուցադրություն՝ հանուն պահի, հանուն լուսանկարի, հանուն սիրուն սթորիների։ Երկիր, որտեղ ճանապարհ սարքում են ոչ թե մարդկանց, այլ Նիկոլին հաճոյանալու համար։ Երկիր, որտեղ վարչական ողջ համակարգը մի մարդու այցելությանը սպասող սպասավորների պես գիշերային հերթափոխով աշխատում է, բայց ոչ քաղաքացիների համար։

Նիկոլի Հայաստանը սոսնձով կպցրած բեմ է՝ ճաքերով, փոսերով, կեղծ լուսավորությամբ։

Իրական Հայաստանը փոշու տակ է թաքցված, իսկ այդ փոշին ամեն անգամ մաքրում են ոչ թե մարդկանց հարմարավետության, այլ Նիկոլի աչքին գեղեցիկ երևալու համար։ Սա «իրականություն» չէ, այլ դասական
շոու։ Ու հարցը մենակ այն չէ, թե երբ է այն վերջանալու, այլ այն է՝ որքան մարդ դեռ պիտի ապրի էս դեկորացիայի տակ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ