Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:21 02-05-2025

Էլեկտրաէներգիայի զանգվածային խափանումը Իսպանիային հասցրել է շուրջ 1.7 միլիարդ դոլարի վնաս. DW

Իսպանիայում տեղի ունեցած, ավելի քան 10 ժամ տևած զանգվածային էլեկտրաէներգիայի անջատումը լուրջ հարված է հասցրել երկրի տնտեսությանը․ վնասը կազմել է մոտ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս մասին գրում է DW-ն։

Խափանումը կաթվածահար է արել արդյունաբերական արտադրությունն ու առևտրային ցանցերը։

Իսպանիայում գործող Volkswagen-ի և Seat-ի գործարանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները։

Տուժել են նաև սննդի ոլորտը և մանրածախ առևտուրը. շատ սուպերմարկետներ կորցրել են սառեցված ապրանքների ամբողջական խմբաքանակներ՝ պահեստավորման խափանումների պատճառով։

Իշխանությունները խոստացել են պարզել խափանման պատճառները և քննարկել պետական աջակցության հնարավորությունները՝ տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում