Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:16 01-05-2025

Մայիսի 1-ը հնարավորություն է կրկին ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը․ ԱՍՀ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։

«Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ։

Կարևորելով սա՝ արդեն երկու տարի է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալում ենք արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարությանն ուղղված միջազգային համաժողովներ, որոնք մեր երկրում մեկ հարկի տակ են հավաքում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, ովքեր այս ոլորտում ունեն նշանակալի փորձ ու գիտելիք ու պատրաստակամ են նաև կիսվելու լավագույն փորձով։

Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնել քաղաքացիների զբաղվածության մակարդակը, ընդլայնել աշխատանքի հնարավորություններն ու արդյունավետ կապ ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների միջև։

Այս գործընթացում շարունակական աշխատանքներ ենք իրականացնում նաև աղքատության և գործազրկության հաղթահարման դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ՝ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման, կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատանքը խրախուսելու միջոցով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է, ուստի շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք և բարեկեցություն»,- ուղերձում նշել է Նարեկ Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները