Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:50 01-05-2025

Մեզ ներսից են զավթել․ ոհմակային հարձակման համար Նոր Նորքի թաղապետը պետք է պատժվի

Նոր Նորքի թաղապետի և նրա թիմակիցների կողմից ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ ակնարկվում է, թե կատարվածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Այսպիսով փորձ է արվում արդարացնել թաղապետի հակահասարակական արարքը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանից։

«Մենք գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, որ մեզ զավթել են ներսից։ Նրանք ամբողջովին իրականացնում են օտար երկրների քաղաքականությունը։ Եվ այս առումով՝ իրենց համար շատ դյուրին է խախտելը Հայաստանի Հանրապետության թե՛ Սահմանադրությունը, թե՛օրենսդրությունը»,-ասաց նա։

Ալավերդյանի խոսքով՝ տեղի ունեցածի վերաբերյալ 2 կարծիք չի կարող լինել։ «Ոհմակային»դրսևորումներով մի խումբ իրենց տղամարդհամարողները հանցագործություն են կատարել։ Եվայդ հանցագործությունը այս կամ այն կերպ արդարացնել հնարավոր չէ։ Արդարացնողներն առաջնորդվում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությամբ, որն իրականացվում է ոչ միայն այն ձևերով, ինչպես մենք տեսել ենք Արցախում, այլև՝ ոչնչացնելով հայության և հայ ազգի ինքնությունը։

«Իրենց բոլոր հայտարարությունները պետք է ընկալվեն որպես ևս մեկ քայլ, ևս մեկ հանցագործություն, որը կոչված է ոչնչացնել հայ ժողովրդին և՛ ֆիզիկապես, և՛ որպես պետություն»,- ասաց նա։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ հանցագործության համար թաղապետին պետք է պաշտոնանկ անել,Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի, և դատարանը պետք է համապատասխան պատժամիջոցնշանակի։ Այսպիսի գործողությունն, իրավական առումով՝ հակասահմանադրական քայլ է, այսինքն՝ սահմանադրության, սահմանադրական կարգի դեմ հանցագործություն, իսկ թավշյա մոտեցումը՝ նրա հրաժարականը պահանջելը, Ալավերդյանի կարծիքով՝ բավարար չէ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել